Sunday, August 24, 2014

Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքը



Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները: Պահանջվում են Ձեր մեկնաբանությունները դրանց վերաբերյալ:

բարձրագույն մասնագիտական կրթություն` առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն.
բարձրագույն ուսումնական հաստատություն` կրթական հաստատություն, որն իրականացնում է բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրեր.

Հեռաուսուցման օրենսդրական մեկնաբանություն


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ  ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՈՒՄ, ՊԱՀԱՆԶՎՈՒՄ Է ՕՐԵՆՔԻ  14-րդ ՀՈԴՎԱԾԻ ՁԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

Հոդված 12.
Կրթության ձևերը
 1. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով:
2. Կրթության բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը:

Հոդված 14.
Կրթության գործընթացի կազմակերպումը
 1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:
2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով:

Օրենսդրության մեկնաբանումներ


“ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ”  ՀՀ   օրենքի երրորդ հոդվածում  օգտագործվում են հետևյալ հասկացությունները, որոնք պետք է մեկնաբանվեն ՁԵՐ ԿՈՂՄԻՑ

Հոդված 3.  Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1) կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար.
1.1) ուսուցում՝ կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը.
1.2) հարատև կրթություն՝ անձի ամբողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասնակցության միջոցով ձեռք բերած ուսումնառության արդյունքներ, որոնցով